«Պրոմեթևս» սերիալի շարունակության համար նոր սցենարիստ են գտել

01:14 • 26.03.14

Մայքլ Գրինին հանձնարարել են վերաշարադրել Ռիդլի Սքոթի «Պրոմեթևս» ֆանտաստիկ ֆիլմի երկրորդ մասի սցենարը:


Ինչպես հայտնում է Lenta.ru-ն՝ The Wrap-ին հղումով, սիքվելը դեռևս պաշտոնական անվանում չունի: Նոր ֆիլմի սցենարի նախնական տարբերակը մշակել է Ջեք Փագլենը: Այժմ 20th Century Fox ընկերությունը համաձայնության է եկել Գրինի հետ համագործակցության շուրջ:


Նախկինում Գրինը մասնակցել է «Սեքսը մեծ քաղաքում», «Հերոսները» և այլ սերիալների, ինչպես նաև՝ լիամետրաժ «Կանաչ լապտերը» ֆիլմի ստեղծմանը:


«Պրոմեթևսի» շարունակության նկարահանումները կարող են սկսվել 2014-ի աշնանը: