Ռուսները Ղրիմից Էրմիտաժ են տեղափոխում Այվազովսկու կտավները. ուկրաինացի պատգամավոր

14:18 • 26.03.14

Ռուսները Ղրիմի թանգարաններից Սանկտ Պետերբուրգի Էրմիտաժ են տեղափոխում հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու կտավները։ Այդ մասին Ուկրաինայի խորհրդարանի նիստի ժամանակ ասել է պատգամավոր Վլադիմիր Արևը, փոխանցում է Обозреватель-ը։

 

Նրա տեղեկություններով՝ ներկայում ռուսները Ղրիմից դուրս են բերում մշակութային արժեքավոր իրեր, այդ թվում՝ Այվազովսկու կտավները։

 

Արևն այդ իրադարձությունները համեմատել է մի շարք պատմական փաստերի հետ, որոնց թվում է նաև այն, որ «Պետրոս 1-ինը գողացել է Ռուսիա անվանումը, քանի որ Կիևյան Ռուսիան Մոսկվայում չի եղել»։

 

Արևն առաջարկել է նաև դիմել ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Խերսոնեսը Ռուսաստանի «բարբարոսներից» պաշտպանելու համար։