Չիլիացի ռեժիսորը կնկարահանի «Scarface»-ի նոր տարբերակը

00:59 • 26.03.14

Կինոարտադրող Universal Pictures ընկերությունը չիլիացի ռեժիսոր Պաբլո Լարաինային հրավիրել է նկարահանել «Scarface» հանցագործ դրամայի նոր տարբերակը: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Киноафиша-ին:


Հիշեցնենք, որ ֆիլմի բնօրինակն էկրան է բարձրացել 1932թ.-ին, իսկ 50 տարի անց նկարահանվել է նրա նմանակը, որի գլխավոր հերոսին մարմնավորել է Ալ Պաչինոն: Երկու ֆիլմերի սյուժեներն էլ կառուցված են եղել ներգաղթյալների թեմայի հիման վրա, ովքեր ԱՄՆ են տեղափոխվել ամերիկյան երազանքների փնտրտուքով և վերածվել հավակնոտ ու ազդեցիկ գանգստերների:

Գործողությունները տեղի կունենան ժամանակակից Լոս Անջելեսում, որի գլխավոր հերոսի դերը կմարմնավորի ոմն մեքսիկացի: Պոլ Ատանսիոն («Donnie Brasco») կգրի «Scarface» ֆիլմի նոր տարբերակի սցենարը: