Հրատարակվել է դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի՝ նախկինում անհայտ պատմվածքը

10:10 • 26.03.14

ԱՄՆ-ում հրատարակվել է ամերիկացի դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի՝ նախկինում անհայտ պատմվածքը, հայտնում է РИА Новости-ն։


«Խելագար գիշեր» («Crazy Night») անվանումով ստեղծագործությունն առաջին անգամ տպագրվել է «Strand Magazine» գրական ամսագրի գարնանային համարում։

 

Ամսագրի գլխավոր խմբագիր Էնդրյու Գալիի կարծիքով՝ պատմվածքը գրվել է նախորդ դարի 30-ականներին և կարող է բացահայտել գրողի անձնական կյանքի քիչ հայտնի էջերը։

 

Պատմվածքում խոսքը քոլեջի 1-ի կուրսի ուսանողի մասին է, որը հարաբերություններ է սկսում Աննա Ջին անունով ուսանողուհու հետ։ Նրա նախատիպն Աննա Ջին ՕԴոնելն է, ում հետ Թենեսին որոշ ժամանակ հանդիպել է ուսանողության տարիներին։ Գրողը նրան է նվիրել որոշ բանաստեղծություններ և հպանցիկ հիշատակել է նրա մասին իր օրագրերում։