Գերիրական նկարներ՝ գունավոր մատիտներով (լուսանկարներ)

13:34 • 26.03.14

Ժոզե Վերգարան ապշեցուցիչ տաղանդով օժտված 19-ամյա նկարիչ է, ով իր գաղափարները շատ արագ իրականացնում է գունավոր մատիտների օգնությամբ, գրում է huffingtonpost.com-ը։

 

Վերգարան ծնվել է Մեխիկոյում, մեծացել է Մադրիդում, իսկ այժմ ապրում է Տեխասում։

 

Ութ տարեկան հասակում երիտասարդն ավտովթարի հետևանքով քիչ էր մնում կորցներ աջ ձեռքը։ «Դա, բարեբախտաբար, երբեք չկոտրեց թե՛ արվեստի, թե՛ իմ նկարելու կարողության հանդեպ կիրքը»,- ասել է նկարիչը։

 

Վերգարայի գերիրական նկարները շատ տարբեր են՝ մուլտֆիլմերից մինչև վիճելի իրականություն, հայտնիներ և ֆանտաստիկ կերպարներ։ Սակայն առավել ուշադրության են արժանի աչքի նկարները, որոնք գրավում են իրենց անհավանականությամբ։

«Ես միշտ սիրել եմ աշխատել փոքրիկ մասնիկների հետ, և աչքերը գծագրելը, կարծես, լավագույն հնարավորությունն է փորձարկելու այս նոր բացահայտումը ոչ միայն աչքերի գեղեցկության պատճառով, այլև նրանց նշանակության»,- պատմում է երիտասարդ նկարիչը։

ojo 2