Art Paris-2014. ժամանակակից արվեստի տոնավաճառ Փարիզում
Փարիզի Grand Palais պատկերասրահում մարտի 27-30-ն անցկացվում է ամենամյա Art Paris-2014 ժամանակակից արվեստի միջազգային տոնավաճառը։ Ցուցադրությանը մասնակցում է ավելի քան 140 պատկերասրահ աշխարհի 20 երկրից, գրում է ИТАР-ТАСС-ը։
Այս տարի ցուցադրությունը նվիրված է Չինաստանին և Ֆրանսիայի ու Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 50-ամյակին։










