Բրեդլի Կուպերը կարող է Ինդիանա Ջոնսի դերը խաղալ
Հոլիվուդյան դերասան Բրեդլի Կուպերը կարող է նոր Ինդիանա Ջոնսի դերը խաղալ։ Հարիսոն Ֆորդը, ցավոք, դուրս է եկել այն տարիքից, երբ կարող է հնամաշ գլխարկ կրել, թափահարել մտրակը և միևնույն ժամանակ անհեթեթ տեսք չունենալ։ Եվ այժմ Disney ստուդիան նոր երիտասարդ դերասան է փնտրում ֆիլմի շարունակության համար, հայտնում է Обозреватель-ը։
Հիշեցնենք, որ վերջերս Disney-ը Ջորջ Լուկասի Lucasfilm ընկերությունից գնել է «Ինդիանա Ջոնս» ֆիլմի արտադրության և վարձույթի իրավունքը։ Սակայն նոր «Ինդիանան» կհայտնվի 2016-ից ոչ շուտ։
Այժմ լուրեր են պտտվում, թե ստուդիան ակտիվորեն զբաղվում է գլխավոր դերակատարի որոնումներով, և թեկնածուների ցուցակը գլխավորում է Բրեդլի Կուպերը։ Ֆիլմի ռեժիսորը կդառնա Ֆրենկ Դարաբոնտը։










