«Մյունխենյան հավաքածուի» սեփականատերը համաձայնել է վերադարձնել նացիստների առգրաված բոլոր կտավները

10:57 • 27.03.14

Խոշոր գեղարվեստական հավաքածուի սեփականատեր, մյունխենցի թոշակառու Կոռնելիուս Գուրլիտը մտադիր է նախկին տերերին կամ նրանց ժառանգներին վերադարձնել բոլոր աշխատանքները, որոնք առգրավել էին նացիստները հրեաներից։ Այդ մասին հայտարարել է փաստաբան Քրիստոֆ Էդելը, ով ներկայացնում է Գուրլիտի շահերը դատարանում, փոխանցում է Deutsche Welle-ն։

 

«Եթե կան հիմնավոր կասկածներ, որ աշխատանքներն առգրավվել են, խնդրում եմ, տվեք դրանք հրեա տերերին»,- հանձնարարել է Գուրլիտն իր փաստաբանին։

 

ԶԼՄ-ների տվյալներով՝ առաջինը կարող է վերադարձվել Մատիսի «Նստած կինը» կտավը, որը որոշ ժամանակ եղել է Գերման Գերինգի արվեստի գործերի հավաքածուում։ Փոխանցման մանրամասները պետք է համաձայնեցվեն մոտ ժամանակում։