23 հետաքրքիր փաստ Լեոնարդո դի Կապրիոյի մասին

22:37 • 27.03.14

Հոլիվուդյան հայտնի դերասան Լեոնարդո դի Կապրիոն մեծ ճանաչում է ձեռք բերել կինոարվեստում իր կերտած բազմաթիվ դերերով: Այս մասին գրում է buzzfeed.com կայքը և ներկայացնում որոշ հետքրքիր և անհայտ փաստեր ամերիկացի դերասանի մասին:


1. Ռուս միլիոնատերը 1.5 մլն դոլար է վճարել Լեոյի հետ տիեզերական ճամփորդության մեկնելու համար:


2. 2009-ին Լեոն և Քեյթ Ուինսլեթը օգնել են վճարել ծերանոցում բնակվող` «Տիտանիկի» ողջ մնացած վերջին ուղևորուհու վարձերը, որպեսզի վերջինս ստիպված չլինի վաճառել իր հուշանվերները:


3. Դի Կապրիոն սահուն գերմաներեն է խոսում:


 

4. Լեոյին առաջարկել են նկարահանվել Պատրիկ Բեյթմանի դերում American Psycho դրամայում, սակայն նա մերժել է, քանի որ այդ ժամանակ իր երկրպագուների մեծ մասը դեռահաս աղջիկներ էին:


5. Նրան անվանել են Լեոնարդո, քանի որ նրա մայրը հղիության ժամանակ Լեոնարդո դա Վինչիի թանգարանում (Իտալիայում) նրա նկարներն էր դիտում, երբ երեխան առաջին անգամ խաղացել է:


6. Լեոն հսկա կրիա է պահում:


7. Լեոյի առաջին գործակալն ուզում էր նրա անունը փոխել Լենի Ուիլյամսի, քանի որ նրա կարծիքով` Լեոյի անունը չափազանց հեթանոսական է:


8. Լեոն իր սեփական` սուրճ վաճառող ընկերությունն ունի:

 


9. 2014-ին Լեոյի հիմնադրամը 3 մլն դոլար է հատկացրել օվկիանոսների վայրի բնաշխարհի պահպանությանը:


10. 2013-ին Լեոն 3 մլն դոլար է նվիրաբերել Նեպալում վագրերի պաշտպանության համար:


11. Լեոն և Թոբի Մագույրը այնպիսի վատ ֆիլմ են նկարահանել, որ Լեոն դատական որոշում է ձեռք բերել, որպեսզի այն երբևիցէ չներկայացվի թատրոններում կամ DVD տարբերակով:


12. 2010-ին նա ևս մեկ մլն դոլար է հատկացրել վագրերի պաշտպանությանը:


13. Ռուսաստանում տեղի ունեցած` վագրերի պաշտպանությանը նվիրված գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը Լեոյին «իսկական տղամարդ» է անվանել` ասելով, որ եթե վագրերի պահպանությունը նման բնավորություն ունեցող մարդկանց ձեռքում է, ապա այն հաջողությամբ կպսակվի:


14. Նրա երկրորդ անունը Ուիլհելմ է:


15. Ջեյմս Քեմերոնը իր սեփական սցենարն է գրել «Սարդ-մարդը» ֆիլմի համար և ցանկացել է, որ Լեոն նկարահանվի սարդ-մարդու դերում:


16. Լեոն Twilight Zone ֆիլմ է նկարահանում:


17. Նա կղզի ունի Բելիզի ափերին:


18. Նա մտադիր է կղզին էկոլոգիական առողջարան դարձնել:


19. Լեոն փրկվել է շնաձկան հարձակումից:


20. 2013-ին Լեոն 61 000 դոլար է հատկացրել` աջակցելու միասեռականների իրավունքների պաշտպանությանը:


21. Նրա հայրը կոմիքսների դիլեր է եղել:


22. Պարաշյուտային թռիչքի ժամանակ Լեոն հազիվ է մահից խուսափել, քանի որ պարաշյուտը չէր բացվել, սակայն հրահանգիչն իր պարաշյուտով փրկել է նրան:


23. 2013-ին Լեոն աճուրդ է կազմակերպել` ներկայացնելով 33 արվեստի գործ, որոնց վաճառքից ստացված 31.7 մլն դոլարը նվիրաբերել է համախշարհային բարեգործական նախաձեռնություններին: