Մադոննան կրկին սիրո մասին ֆիլմ կնկարահանի

10:44 • 27.03.14

Երգչուհի Մադոննան կրկին կզբաղվի ռեժիսուրայով, թեև նրա նախկին 2 աշխատանքները (2008-ին՝ «Կեղտն ու իմաստությունը», 2011-ին՝ «ՄԵՆՔ. Հավատում ենք սիրուն») քննադատության էին արժանացել։

 

Երգչուհու 3-րդ ֆիլմը կդառնա Ռեբեկա Ուոքերի «Ադե. Սիրո պատմություն» վեպի էկրանավորումը, գրում է Обозреватель-ը։

 

Վեպը մասամբ հիմնված է հեղինակի անձնական ապրումների վրա։ Պատմությունն ուսանողուհու մասին է, ով Քենիայում հանդիպում է տեղացի Ադե անունով տղային և անմոռաց սիրահարվում նրան։ Հերոսները պատրաստվում են ամուսնանալ, սակայն սկսվում է քաղաքացիական պատերազմը։

 

Նախագիծը դեռևս չունի սցենարիստ։ Որպես պրոդյուսեր հանդես կգա օսկարակիր Բրյուս Քոենը։