Քևին Սփեյսին կմարմնավորի Ուինսթոն Չերչիլին
Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի մասին «Captain of the Gate» կենսագրական ֆիլմում գլխավոր դերը կկատարի Քևին Սփեյսին։ Ֆիլմի ռեժիսորը դեռևս հայտնի չէ, չի նշվում նաև արտադրության սկսման ամսաթիվը, գրում է filmpro.ru-ն։
Ֆիլմը նվիրված կլինի Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Չերչիլի գործունեությանը, երբ նա միավորեց ազգին Երրորդ ռեյխի դեմ պայքարում։ Սյուժեն կներառի նրա նշանակումն իշխանության բարձր պաշտոններին և խորհրդարանի դեմ պայքարը՝ հանուն Գերմանիայի նացիստական ուժերից Մեծ Բրիտանիան պաշտպանելու։
Ուինսթոն Չերչիլը 2 անգամ եղել է Մեծ Բրիտանիայի վարչապետ՝ 1940-1945թթ. և 1951-1955թթ։










