44 մլն դոլար. Ստրադիվարիուսի լավագույն ջութակներից մեկը հավակնում է դառնալ երբևէ վաճառված ամենաթանկ գործիքը (լուսանկար)

13:48 • 27.03.14

Լարային գործիքների պատրաստման աշխարհահռչակ իտալացի մասնագետ Անտոնիո Ստրադիվարիուսի ստեղծած ջութակներից մեկը, որը համարվում է ներկայում գոյություն ունեցող լավագույն նմուշը, հավակնում է դառնալ պատմության մեջ ամենաթանկ վաճառված երաժշտական գործիքը։

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, նմուշը 44 մլն դոլար մեկնարկային գնով աճուրդի է հանվելու հունիսին։ Գործիքը կոչվում է Macdonald. այն Ստրադիվարիուսի պատրաստած և ներկայում գոյություն ունեցող 10 ջութակներից մեկն է։

 

Պարբերականը նկատում է, որ սա կլինի առաջին դեպքն անցած 50 տարվա ընթացքում, երբ Ստրադիվարիուսի ջութակը բաց աճուրդի կհանվի։ Նմուշը ստեղծվել է 1719թ.։

 

This stunning Stradivari viola is expected to sell for a record breaking £27 million