Վաշինգտոնը պատրաստվում է խնձորի փառատոնին

20:01 • 28.03.14

Ապրիլի 24-ից մայիսի 4-ը Վաշինգտոնում տեղի կունենա քաղաքի ամենահին տոներից մեկը՝ խնձորի փառատոնը: Մի քանի զբոսայգիներում ժամանցային և մրցութային շքերթներ են սպասվում 11 օր շարունակ: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով Travel-ին:


Փառատոնը սկիզբ է առել 1919թ.-ին, որի նպատակը գարնանամուտի և Վաշինգտոնի խնձորենիների ծաղկման ավետումն է:
Հետաքրքրական է, որ գրեթե հարյուրամյակի ընթացքում ավանդական ծրագիրը չի փոխվել:

 Փառատոնին մասնակցելու է խնձորի ծաղիկներով զարդարված, գույնզգույն տարազներով շուրջ 100.000 մարդ: