Աշխարհի 5 ամենագեղեցիկ գրախանութները` BBC-ի ֆոտոշարքում
BBC բրիտանական պարբերականը ներկայացրել է աշխարհի ամենագեղեցիկ գրախանութների 5-յակը, որում տեղ են գտել Բուենոս Այրեսի, Վենետիկի, Պորտուի, Միլանի, Մեխիկոյի գրախանութները:
El Ateneo, Բուենոս Այրես
Բուենոս Այրեսի «Էլ Ատենեո» գրախանութը նախապես կառուցված է եղել որպես Teatro Grand Splendid թատրոն` 1919-ին, ապա դարձել է կինոթատրոն` 1929-ին, իսկ այժմ այն գրավում է բազմաթիվ դրամատիկական ընթերցասերների:

Libreria Acqua Alta, Վենետիկ
Libreria Acqua Alta անվանումը իտալերենից թարգմանաբար նշանակում է «գրախանութ` բարձր ջրերի վրա», ինչը խորհրդնշական է, քaնի որ այն գտնվում է ջրանցքի ափին:

El Péndulo, Մեխիկո
Մեքսիակական գրախանութների այս մասնաճյուղը` «Էլ Պենդուլոն», որի անվանումը թարգմանաբար նշանակում է «ճոճանակ», յուրօրինակ միջոց է առաջարկում Մեխիկոյի տապից ազատվելու համար: Երկհարկանի գրախանութում մարդիկ կարող են վայելել բուսականության առկայությունն ու սուճ ըմպել բացօթյա սրճարանում:

Livraria Lello, Պորտու
Պորտուի տեսարժան վայրերից մեկը հանդիսացող այս գրադարանը բացվել է 19-րդ դարում` նախկին Chardron Library գրադարանի տեղում: Նոր արվեստը ներկայացնող դիզայնով գրախանութի տարածքում գերիշխում է կորացող աստիճանահարթակը` փայտյա փորագրություններով:

Corso Como, Միլան
Թաքնված համեստ ճակատնամասի ետևում` Միլանի Corso Como շքեղ գրախանութը հիմնվել է 1991-ին իտալական Vogue ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Կարլա Սոզանիի կողմից:











