Հայազգի տաղանդավոր լուսանկարիչը բացահայտում է մարդու և կենդանիների աչքերի քողարկված գեղեցկությունը (լուսանկարներ)

18:39 • 28.03.14

38-ամյա Սուրեն Մանվելյանը լուսանկարչությամբ սկսել է զբաղվել դեռևս 16 տարեկանում, իսկ 2006թ. ստացել է պրոֆեսիոնալ լուսանկարչի որակավորում։ Ինչպես նշում է viralnova.com կայքը, Մանվելյանն առավելապես անում է թեմատիկ լուսանկարներ՝ ներկայացնելով մարդու ու տարբեր տեսակի կենդանիների աչքերի թաքնված գեղեցկությունը։

 

Այն բացահայտելու համար հայազգի լուսանկարիչն ուշագրավ ու մեկը մյուսից տարբերվող կադրերը ֆիքսում է շատ մոտիկ տարածությունից։
 

Աղբյուրը հավելում է, որ տաղանդավոր այս լուսանկարիչը մասնագիտությամբ ֆիզիկոս է ու գիտությունների դոկտորի կոչում ունի։ 2002թ. նա արժանացել է ՀՀ նախագահի մրցանակի՝ քվանտային տեխնոլոգիաների ոլորտում կատարած ուսումնասիրության համար։

 

Բացի այդ, նա տիրապետում է 5 երաժշտական գործիքի, ֆիզիկա, մաթեմատիկա ու աստղագիտություն է դասավանդում երևանյան դպրոցներից մեկում։ Այնուհանդերձ, նրա հիմնական նախասիրությունը լուսանկարչությունն է։

 


 

Շիմպանզե