Իտալացիները ցանկանում են Մաքսիմ Գորկու թանգարան ստեղծել Կապրի կղզում
Իտալիայի Կապրի կղզում ցանկանում են հիմնել գրող Մաքսիմ Գորկու թանգարանը: Իտալական Սորրենտո քաղաքում երկար ժամանակ ապրել է պրոլետարական բանաստեղծը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը՝ հղում կատարելով Նեապոլում Մաքսիմ Գորկու ասոցիացիայի (Associazione Culturale Massimo Gorki) ղեկավարի Անտոնիո Վլադիմիր Մարինոյի հայտարարությանը:
«Մենք ցանկանում ենք որպեսզի Գորկու հետքն իտալական հողում հայտնի լինի ժամանակակիցներին ու ապագա սերունդներին` այնպես, որ ավելի շատ մարդիկ տեղեկանան մեծ գրողի, մտածողի և հումանիստի կյանքի մասին»,-ասել է Անտոնիո Վլադիմիր Մարինոն:










