Նոբելյան մեդալն աճուրդում վաճառվել է ավելի քան 1 մլն դոլարով

16:38 • 28.03.14

Խաղաղության Նոբելյան մրցանակի մեդալը, որը հայտնաբերվել էր լատինամերիկյան գրավատներից մեկում, վաճառվել է Նյու Յորքում 1.16 մլն դոլարով, ինչը 11 անգամ գերազանցել է նախնական արժեքը, գրում է РИА Новости-ն։

 

Ոսկե մեդալը 1936-ին հանձնվել էր Արգենտինայի արտաքին գործերի նախարար Կառլոս Սաավեդրե Լամասին՝ Պարագվայի և Բոլիվիայի միջև պատերազմի ավարտի հարցում ունեցած դերի համար։ Լամասը մահացել է 1959-ին։

 

1993-ին մեդալը Հարավային Ամերիկայում վաճառվել է գրավատներից մեկին 9 դոլարով, որից հետո այն 20 տարի փոխանցվել է մի հավաքորդից մյուսին։


 

Նոբելյան մեդալն աճուրդում վաճառվել է ավելի քան 1 մլն դոլարով