35 տարվա ընթացքում Քեյթ Բուշի առաջին համերգների տոմսերը վաճառվել են 15 րոպեում

10:45 • 29.03.14

Լոնդոնում բրիտանացի երգչուհի Քեյթ Բուշի 22 համերգների շարքի տոմսերը վաճառվել են վաճառքի սկսվելուց հետո 15 րոպեների ընթացքում, գրում է lenta.ru-ն՝ հղում անելով Gigwise-ին:

 

Ընդհանուր առմամբ վաճառքի էր հանվել 80 հազար տոմս։ Համերգների շարքն անցկացվելու է օգոստոսի վերջից մինչև հոկտեմբերի սկիզբ Լոնդոնի Hammersmith Apollo համերգային դահլիճում:

 

«Ես ապշած եմ իմ համերգների հանդեպ ուշադրությունից: Շատ շնորհակալ եմ: Ակնկալում եմ ձեզ բոլորիդ շուտով տեսնել»,- հայտարարել է Բուշը։

 

Ի սկզբանե նախատեսվում էր, որ Բուշը 15 համերգ կունենա Լոնդոնում, սակայն մեծ պահանջարկի պատճառով որոշում է կայացվել լրացուցիչ ելույթներ նշանակել:

 

Համերգների շարքի տոմսերը վաճառքի են հանվել Լոնդոնում ուրբաթ առավոտյան 9:30-ին։

 

Բուշն իր երկարատև կարիերայի ընթացքում հազվադեպ է ելույթ ունեցել բեմում, իսկ նրա միակ համերգային շրջագայությունը տեղի է ունեցել 1979 թվականին: