Աշխարհի ամենափոքր դղյակը. նկարչական դուետը գեղեցիկ դղյակներ է պատկերում ընդամենը 1 ավազահատիկի վրա (լուսանկարներ)
Նկարիչ Մարսելո Կոելն ու նրա ընկեր Վիկ Մյուինցն իրենց բացառիկ տաղանդի շնորհիվ կարողանում են փոքրիկ ավազահատիկի վրա անհավանական գեղեցիկ ու մանրակրկիտ դղյակներ նկարել։
Ինչպես նշում է Daily Mail-ը, նկարչական այս ուշագրավ դուետը 4 տարի է ծախսել ստեղծագործելու յուրահատուկ տեխնոլոգիան մշակելու համար։
Ընկերները պատմել են, որ այս պատկերները ստեղծելու համար նախևառաջ դղյակները նկարում են թղթի վրա։ Այնուհետև իոնային ճառագայթի միջոցով պատկերը փորագրվում է ավազահատիկի վրա, որը կարելի է տեսնել միայն մանրադիտակի օգնությամբ։
Աղբյուրը հավելում է, որ նրանց աշխատանքները ցուցադրության են հանվելու Իսրայելի մայրաքաղաք Թել Ավիվում։













