Ջոն Լենոնի նամակն աճուրդի է հանվել 53.000 ֆունտով
«Բիթլզի» նախկին անդամ Ջոն Լենոնի կողմից պրոդյուսեր Ֆիլ Սպեկտորին գրված նամակը վաճառվել 53.000 ֆունտով` օնլայն-աճուրդի ժամանակ: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն` հղում կատարելով NME-ին:
Նամակը երաժշտի կողմից գրվել է Նյու Յորքում «Կորցրած հանգստյան օրերի» ժամանակ 1973-ից 1975թթ. միջև ընկած ժամանակահատվածում, երբ «Բիթլզի» նախկին անդամը որոշ ժամանակով բաժանվել էր իր կնոջից` Յոկո Օնոից:
Լենոնը Ֆիլ Սպեկտորին ուղղված «Օգտվողի անզսպությամբ» վերնագրված հաղորդագրությունը գրել էր կարմիր թանաքով: Նամակում երաժիշտը մեղադրում էր թմբկահար Կիտ Մունին և վոկալիստ Հարրի Նիլսոնին ձայնագրման վահանակի վրա միզելու համար:
«Լիվերպուլյան քառյակի» նախկին մասնակցի զայրույթը Ֆիլ Սպեկտորին էր ուղղված, քանի որ այդ ժամանակ նա հանդես էր եկել Հարրի Նիլսոնի պրոդյուսերի դերում:
Դեպքից հետո, Լենոնը նամակը նվիրել էր «Pussy Cats», «Rock 'n' Roll» և «Walls and Bridges» ալբոմների վրա աշխատած կիթառահար Ջեսս Էդ Դևիսին:










