Sotheby\'s-ը Նյու Յորքում աճուրդի կհանի Անրի Մատիսի«Առավոտյան սեանս» կտավը
Անրի Մատիսի, Պաբլո Պիկասոյի և Ֆերնան Լեժեի կտավները Նյու Յորքում կվաճառվեն իմպրեսիոնիստների և մոդեռնիստների գործերի գարնանային աճուրդի ժամանակ` կազմակերպած Sotheby's աճուրդի տան կողմից:
Ինչպես հայտնում է News.mail.ru-ն` ИТАР-ТАСС-ին հղումով, մայիսի 7-ին անցկացվելիք աճուրդի մարգարիտը կդառնա Մատիսի «Առավոտյան սեանս» նկարը, որը նկարվել է 1924-ին` Նիսում: Կտավում պատկերված է նկարչի մուսան` մոդել Հենրիետա Դարիքարերը` իր արվեստանոցում նկարելիս: Մատիսը նրա գիտելիքները լրացրել է ոչ միայն երաժշտական ու պարային գիտելիքներով, այլև` նկարչությամբ: Սպասվում է, որ կտավը կվաճառվի 20-30 մլն դոլարով:
Աճուրդի մյուս ֆավորիտներից է Պիկասոյի «Փրկություն» կտավը (1932), որում պակերված է հանգստացողների կողմից գետում խեղդվող կնոջ փրկության տեսարանը: «Փրկության» նախնական արժեքը գնահատվում է 14-18 մլն դոլար:











