Գերմանիան Լեհաստանին կվերադարձնի նացիստների գողացած գլուխգործոցը

15:25 • 31.03.14

Գերմանիան Լեհաստանին կվերադարձնի նացիստների կողմից անօրինականորեն յուրացված «Պալատական աստիճաններ» կտավը, որն իտալացի նկարիչ Ֆրանչեսկո Գվարդիի աշխատանքն է, գրում է Deutsche Welle-ն:

 

Կտավը հանձնելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մարտի 31-ին Բեռլինում` Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի և նրա լեհ գործընկեր Ռադոսլավ Սիկորսկու մասնակցությամբ:

 

Նացիստները կտավը գողացել էին Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Վարշավայի Ազգային թանգարանից: Հետագայում այն ձեռքից ձեռք է անցել, մինչև այն գնել է Հեյդելբերգ քաղաքի Կուրպֆալցի թանգարանը: