Լայմա Վայկուլեն նշում է 60-րդ տարեդարձը

19:23 • 31.03.14

Լատվիացի հայտնի երգչուհի Լայմա Վայկուլեն այսօր նշում է ծննդյան 60-րդ տարեդարձը, ինչի կապակցությամբ նրան շնորհավորել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
 

Ինչպես նշում է ИТАР-ТАСС-ը՝ Վայկուլեն դեռ մանկուց երազել է բժիշկ դառնալ, թեև նույն կերպ տարված է եղել նաև երգով։
Սակայն սկզբում ո՛չ Վայկուլեն, ո՛չ նրան ծնողները լուրջ չեն վերաբերվել այդ հոբիին։ 8-րդ դասարանից հետո դեռահաս աղջիկը դիմել է բժշկական ուսումնարան, բայց նաև՝ կողմնակի գումար է վաստակել՝ ցուցադրություններից առաջ կինոթատրոններում երգելով։
 

Նախքան մեծ բեմի վրա ելույթ ունենալը Վայկուլեն երկար ժամանակ երգել է Յուրմալայի «Յուրաս Պերլե» կաբարեում։
Երգչուհին էստրադայի ոլորտում իր կնքահայր է համարում հանրահայտ երաժիշտ ու երգահան  Ռայմոնդ Պաուլսին, ում հետ համագործակցության շնորհիվ ծնվել են «Еще не вечер», «Вернисаж», «Я вышла на Пиккадилли» հիթերը։