Կատրին Դենյովը քննադատել է Ժերար Դեպարդյեին Ֆրանսիայից տեղափոխվելու համար

18:15 • 01.04.14

Ֆրանսիացի դերասանուհի Կատրին Դենյովը մեղադրել է իր գործընկեր Ժերար Դեպարդյեին Ֆրանսիայից հեռանալու և Բելգիայի և Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու որոշման համար, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Guardian-ին:

 

Հոնկոնգում On My Way նոր ֆիլմին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դենյովը քննադատության է ենթարկել Ֆրանսիայում հարկերից խուսափելու Դեպարդյեի ցանկությունը:

«Ես չեմ կարծում, որ դա ընդօրինակման արժանի օրինակ է, բայց նաև չեմ կարծում, որ դա շատ երկար կտևի»,- ասել է Դենյովը:

 

Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Ռուսաստանի և Բելգիայի քաղաքացի է դարձել 2013 թվականին: