Շոն Սալիվանի՝ սև թանաքով արված անհավանական մանրակրկիտ աշխատանքը (լուսանկարներ)
Շոն Սալիվանը Լոս Անջելեսի ժամանակակից ցուցադրությունների (Los Angeles Contemporary Exhibitions) պատկերասրահի համար ստեղծել է Grand Pale Maw շշմեցուցիչ աշխատանքը, գրում է viralnova.com-ը:
Սալիվանից յոթ ամիս է պահանջվել նկարն ավարտին հասցնելու համար, բայց նայելով նկարին, որի մանրամասներն անհավանական են, թվում է՝ նրանից կարող էր մի ամբողջ կյանք պահանջվել այդ արդյունքին հասնելու համար:
Օգտագործելով միայն սև թանաք՝ Շոնը կարողացել է ստեղծել բարդ և նուրբ աշխարհ:
Շոնն օգտագործել է միայն սև մարկեր պատկերասրահի միջանցքում այս անհավանական աշխատանքը ստեղծելու համար: Օգտագործելով այդքան պարզ նկարչական միջոց՝ սա չափազանց մանրակրկիտ աշխատանք է, նշում է աղբյուրը։



















