Մայքլ Ջեքսոնի «Xscape» նոր ալբոմը կթողարկվի մայիսի 13-ին
«Փոփ երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի «Xscape» նոր ալբոմը, որը կներառի նախկինում անհայտ ութ երգ, կթողարկվի մայիսի 13-ին: Այս մասին հաղորդում է Риа Новости-ն՝ հղում կատարելով Daily Mail-ին:
Գրեթե 5 տարի առաջ մահացած երգչի գեղարվեստական ժառանգության վրա աշխատել են ԱՄՆ առաջատար պրոդյուսերների խումբն ու ձայնագրման ոլորտի լավագույն մենեջերները:
Այս աշխատանքի արդյունքը կլինի «Xscape» ալբոմը, որի անունը ալբոմում ընդգրկված ստեղծագործություններից մեկի վերնագիրն է:










