Հայաստանցի նկարիչը ցանկանում է գիրք թողարկել Մոսկվայում
Հայաստանցի նկարիչ Վրեժ Կիրակոսյանը ցանկանում է տեղափոխվել Մոսկվա՝ բուժման նպատակով, և այնտեղ գիրք թողարկել, հայտնում է Life News-ը:
Թեման շարունակելով՝ Lifehecker-ը նկատում է, որ Կիրակոսյանն այն բանի փայլուն օրինակն է, թե անգամ ամենածանր հիվանդ մարդն ինչպես կարող է գումար վաստակել, սիրելի հայր և ամուսին լինել:
Գիրքը կոչվում է «Հոգին իմ նյու ոճում», պատրաստ է տպագրության և այժմ միայն գումարի է սպասում: Իսկ դրա համար դրամահավաք է հայտարարվել, որին կարելի է նպաստել հետևյալ հղումով: Գրքի տպագրության համար 200 հազար ռուբլի է հարկավոր, այժմ հավաքված է դրա տասը տոկոսը, սակայն ժամանակ կա մինչև ապրիլի վերջ:
Աղբյուրը ներկայացնում է մի հատված Վրեժի ապագա գրքից:












