«Նոյ» ֆիլմը գլխավորել է ֆիլմերի վարձույթի ռուսական շուկան

00:40 • 01.04.14

Ամերիկյան «Նոյ» ֆիլմը վերջին հանգստյան օրերին՝ մարտի 27-ից 30-ը, գլխավորել է ֆիլմերի վարձույթի ռուսական շուկան: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն՝ հղում կատարելով Интерфакс-ին:


Ռեժիսոր Դարեն Արոնովսկու ֆիլմն արդեն հավաքել17.1 մլն դոլար: 


Անցյալ չորեքշաբթի Նյու Յորքում կայացավ Դարեն Արոնովսկու՝ աստվածաշնչյան էպոսի պրեմիերան՝ Էմմա Ուոթսենի և Ջենիֆեր Քոնելլիի դերակատարմամբ: Մեծ ջրհեղեղի պատմության հիման վրա նկարահանած ֆիլմը հասարակության կողմից իրարամերժ գնահատականների արժանացավ:


Մասնավորապես՝ «Նոյը» հավանության չարժանացավ մահմեդական երկրներում, նաև՝ Միացյալ Նահանգների քրիստոնեական համայնքի բողոքին արժանացավ՝ Նոյի դերի ոչ իրական կերտման համար:


Այնուամենայնիվ, Հռոմի սբ. առաջնորդ Ֆրանցիսկաս պապը Նոյին մարմնավորած դերասան Ռասել Քրոուի հետ հանդիպման ժամանակ օրհնեց ֆիլմը: