Գերմանիան Լեհաստանին է վերադարձրել նացիստների գողացած կտավը
Գերմանիայի իշխանությունները Լեհաստանին են վերադարձրել 18-րդ դարում արված մի կտավ, որը 1939թ. նացիստներն առևանգել էին Լեհաստանի Ազգային թանգարանից։
Ինչպես նշում է BBC-ն, Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հանդիսավոր կերպով արվեստի գործը հանձնել է իր լեհ գործընկեր Ռոդոսլավ Սիկորկուն։
«Պալատի աստիճանները» (Palace Stairs) պատկանում է վենետիկյան նկարիչ Ֆրանչեսկո Գուարդիի վրձնին։ Աղբյուրը նշում է, որ նմուշն անհետացել էր Գերմանիայի ՝ Լեհաստան ներխուժելուց կարճ ժամանակ անց։
BBC-ն նկատում է, որ այս քայլով պաշտոնական Բեռլինը ցանկանում է վերսկսել Վարշավայի հետ բանակցությունները՝ մոտ 300.000 փաստաթղթեր, որոնց մեջ ներառված են նաև Մոցարտի ու Բեթհովենի ձեռագրերը, Լեհաստանից ետ ստանալու համար։










