Հունաստանի վարչապետը կոչ է արել վերադարձնել Պարթենոնից գողացված մարմարը
Հունաստանի վարչապետ Անտոնիս Սամարասը ԵՄ երկրների ֆինանսների և էկոնոմիայի նախարարների հետ երեկ Ակրոպոլիսի թանգարանում ունեցած ընթրիքի ընթացքում հիշեցրել է Գերմանիայի շրջափակման և Պարթենոնից բրիտանացիների գողացած մարմարի մասին, գրում է РИА Новости-ն։
Սամարասը նշել է, որ այդ վայրում հավաքված են պատմությունը և խորհրդանիշները՝ Ակրոպոլիսը, Պարթենոնը, Դիոնիսի հնագույն թատրոնը, Արեոպագոսը։
«Որ կողմ էլ որ նայեք, ամենուր կտեսնեք վայրեր, որտեղ հին աթենացիները և հետագայում հույները պայքարել են ազատության համար։ Ակրոպոլիսի արևելյան հատվածում դուք տեսնում եք հունական դրոշը։ Աթենքի նացիստական շրջափակման առաջին օրերին՝ 1941թ. մայիսին, երկու երիտասարդ հույներ հանել են ֆաշիստական դրոշը, և այդ համարձակ քայլը հույս է տվել աթենացիներին»,- նշել է վարչապետը։
Աթենքը տասնյակ տարիներ փորձում է վերադարձնել հին հունական արվեստի գործերը, որոնք Կոստանդնուպոլիսում բրիտանացի դեսպան լորդ Էլգինը դուրս է բերել Հունաստանից 1802-1812թթ. ընթացքում։










