Ֆրանսիացի արվեստագետը 2 շաբաթ կապրի արջի խրտվիլակի մեջ (լուսանկարներ)

11:55 • 02.04.14

Փարիզում արվեստագետ Աբրահամ Պոինչևալը հանդես կգա «Արջի կաշվի մեջ» փերֆորմանսով, որի շրջանակում երկու շաբաթ կապրի արջի խրտվիլակի մեջ, հայտնում է The Independent-ը: 

 

Փերֆորմանսը կընթանա Փարիզի Որսորդության և վայրի բնության թանգարանում: Երկու շաբաթ անընդմեջ Պոինչևալը կապրի, կսնվի, կքնի ու իր կարիքները կհոգա արջի ստերիլիզացված խրտվիլակի մեջ: Նրան կհետևեն երկու տեսախցիկ:

 

Նա խրտվիլակից դուրս կգա ապրիլի 13-ին:

 

Նախանցած տարի նույն արվեստագետը մեկ շաբաթ էր անցկացրել գետնահորի մեջ:

 

42-ամյա արվեստագետը պարզաբանել է, որ մարդու և արջի մեջ սիմվոլիկ կապ կա, ու այդ սիմվոլիզմը գոյություն ունի նախապատմական շրջանից և այսօր էլ պարուրում է արևմտյան մարդու երևակայությունը: