Իտալիայում հայտնաբերվել են Գոգենի և Բոնարի կտավները
Իտալական իշխանությունները հայտարարել են, որ իրենց հաջողվել է վերադարձնել երկու արժեքավոր նկար, որոնք գողացվել էին Լոնդոնում 1970-ական թվականներին, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Պոստիմպրեսիոնիստներ Պոլ Գոգենի և Պիեր Բոնարի կտավները գնահատվում են մի քանի միլիոն դոլար: Նկարները կցուցադրվեն Հռոմում օրվա երկրորդ կեսին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:
Սպասվում է, որ ճեպազրույցի ժամանակ ոստիկանության ներկայացուցիչները և Իտալիայի մշակույթի նախարարը կհայտնեն գործողության մանրամասները, որի արդյունքում կտավները հայտնաբերվել են:










