Red Hot Chilly Peppers-ի բաս-կիթառահար Ֆլին հուշեր կգրի

10:13 • 02.04.14

Red Hot Chilly Peppers ամերիկյան ռոք խմբի բաս-կիթառահար Ֆլին (իրական անունը՝ Մայքլ Բելզարի) հուշեր է գրում: Այդ մասին հայտնել է նյույորքյան Grand Central Publishing հրատարակչությունը, որը Hachette Book Group-ի ստորաբաժանումն է, հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

 

Հրատարակչության ներկայացուցիչների խոսքերով՝ 51-ամյա երաժիշտը մտադիր է ընթերցողներին պատմել իր «բուռն և դինամիկ կյանքի մասին»: Գրքի անվանումը և դրա վաճառքի հանվելու ամսաթիվը հրատարակչությունը չի բացահայտել:

 

«Գրքում կպատմվի Լոս Անջելեսի փողոցներում Ֆլիի ապստամբ երիտասարդ տարիների մասին, երբ նա ծանոթացավ Էնթոնի Քիդիսի հետ և նրա ու ևս երկու դպրոցական ընկերների հետ հիմնադրեց Red Hot Chilly Peppers-ը, Քիդիսի հետ նրա ընկերության և համագործակցության, թմրանյութերի և, իհարկե, լեգենդար խմբի երկար ստեղծագործական ուղու մասին»,- նշված է հրատարակչության մամուլի հաղորդագրության մեջ:

 

2011 թվականին Ֆլին ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն բաս-կիթառահարներից մեկը՝ ըստ Rolling Stone ամսագրի: