Կառլա Բրունին համերգ կտա Մոսկվայում

15:34 • 03.04.14

Ֆրանսիայի նախկին առաջին տիկին Կառլա Բրունի-Սարկոզին առաջին անգամ համերգային ծրագրով հանդես կգա Մոսկվայում։

 

Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, երգչուհին ելույթ կունենա հունիսի 2-ին՝ ՌԴ մայրաքաղաքի Երաժշտության տանը։
 

«Կառլա Բրունին համերգ կտա Մոսկվայում՝ համաշխարհային շրջագայության շրջանակներում։ Նա ռուսական հանրության համար կերգի իր արդեն հայտնի երգերը, կհնչեն նաև նոր ստեղծագործություններ։ Տոմսերը վաճառքի կհանվեն հաջորդ շաբաթվանից և կարժենան 1200-7000 ռուբլի»,-ասել են կազմակերպիչները։

 

Արդյոք երգչուհուն կուղեկցի Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, դեռ հայտնի չէ։