Օռլանդո Բլումն իր աստղն է ստացել Փառքի ծառուղում (լուսանկարներ)

11:30 • 03.04.14

Հոլիվուդյան դերասան Օռլանդո Բլումն այսուհետ սեփական աստղն ունի Լոս Անջելեսում գտնվող հայտնի Փառքի ծառուղում։


Ինչպես նշում է Tatler-ը, այս կապակցությամբ դերասանին շնորհավորելու են եկել նրա գործընկեր Ֆորեսթ Ուիթաքերը, ռեժիսոր Դևիդ Լևոն և պրոդյուսեր Ջերի Բրուքհայմերը։

 

Սակայն ուշադրության կենտրոնում նշանակալի օրը եղել է ոչ թե Բլումը, այլ նրա 3-ամյա որդին՝ Ֆլինը։ Մինչդեռ նրա նախկին կինը՝ մոդել Միրանդա Քերը, ներկա չի գտնվել միջոցառմանը, քանի որ ներկայում շրջագայում է Արևելքի երկրներով։