Բրեդբերիի վեպի բացառիկ օրինակը վաճառվել է 17.500 դոլարով
Նյու Յորքում կայացած աճուրդում Ռեյ Բրեդբերիի «451 աստիճան ըստ Ֆարենհայթի» ֆուտուրիստական վեպի բացառիկ օրինակը՝ հեղինակի ստորագրությամբ, վաճառվել է 17.500 դոլարով, հայտնում է РИА Новости-ն։
Նյույորքյան Ballantine Books հրատարակչատունն առաջինն է հրատարակել Բրեդբերիի վեպը 1953-ին։ Գրքի առաջին 200 օրինակները, որում գործողությունները տեղի են ունենում տոտալիտար հասարակությունում, որտեղ մարդիկ կարիք չունեն մտածելու, իսկ մտորումների տեղիք տվող գրքերն այրում են, թողարկվել են բարձր ջերմաստիճանին դիմակայող կազմով։ Այդ մասին վկայում է առաջին էջում արված գրառումը։
Փորձագետների գնահատականով՝ գիրքը հիանալի տեսքով է պահպանվել և բուկինիստական եզակի նմուշ է։










