Նկարչուհին անհավանական տեսարաններ է պատկերում՝ նկարազարդելով մարդկանց մարմինները (լուսանկարներ)
Նկարչուհի Ալեքսա Միդը յուրօրինակ նկարչական ներկերով այնպես է նկարազարդում մարդկային մարմինը, որ իրական կտավի տպավորություն է ստեղծվում: Նրան դա անել հաջողվում է՝ ներկերի օգնությամբ ընդգծելով իր մոդելների դիմային առանձնահատկություններն ու ստվերներ հաղորդելով դրանց:
Ինչպես ներկայացում է seenox.com կայքը՝ այնուհետև նկարչուհին լուսանկարում է իր նկարած մարդկանց՝ տարբեր իրավիճակներում, որի արդյունքում ստացված լուսանկարները 2D մակերևույթի տպավորություն են ստեղծում, մինչդեռ իրականում մարդիկ պարզապես՝ հայտնվում են իր կերտած կերպարների հետ՝ նույն լուսանկարի հետին ֆոնին:
Ալեքսա Միդն ավանդական դիմանկարիչ է, սակայն նա աշխատում է անսովոր կտավների՝ մարդկային մարմինների հետ: Կիրառելով trompe l’oeil դասական մոտեցումը, որի շնորհիվ երկչափ պատկերը եռաչափ են երևում, և այն առաջին պլանում է հայտնվում:






















