ԱՄՆ-ում առաջին անգամ ցույց կտան Ջորջ Բուշի պատկերած՝ համաշխարհային առաջնորդների դիմանկարները
ԱՄՆ-ում առաջին անգամ կներկայացվի համաշխարհային առաջնորդների ավելի քան 20 դիմանկար, որոնք նկարել է նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը:
Ամերիկյան NBC հեռուստաընկերության հաղորդագրության համաձայն՝ նկարները կցուցադրվեն ուրբաթ կայանալիք «Today» հեռուստատեսային շոուի ժամանակ:
Այդ թվում հանրությանը կներկայացվեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերի դիմանկարները:










