Բեոնսեի 2 երկրպագուհի երգչուհու դեմ դատական հայց է ներկայացրել
Բեոնսեի համերգնեերց մեկի ժամանակ հանդիսատեսը բառացիորեն՝ ոտնատակ է արել երգչուհու արվեստի 2 երկրպագուհու, և նրանք որոշել են դատի տալ երգչուհուն: Այս մասին հաղորդում է Росбалт.ru-ն՝ հղում կատարելով «Сегодня»-ին:
Ռաքել Կաստելանոսը և Գաբրիելա Դևիդսոնը հայտնել են, որ անցյալ տարվա դեկտեմբեր ամսին մեկնել են Չիկագո՝ Բեոնսեի համերգին: Նրանք հատուկ գնել են լավագույն տոմսերը և նախօրոք են եկել, որպեսզի առաջինը մոտենան բեմին, սակայն երբ դռները բացվել են, ամբոխն այնքան մեծ է եղել, որ ոտնատակ է տվել իրենց:
Երկրպագուհիները կոտրվածքներով և այլ վնասվածքներով հայտնվել են հիվանդանոցում: Նրանք կարծում են, որ միջադեպի պատճառը համերգի սխալ կազմակերպումն էր, այդ իսկ պատճառով որոշել են դատի տալ Բեոնսեին և նրա թիմին:










