Կաննի կինոփառատոնի բացման արարողությունն այս տարի կվարի ֆրանսիացի դերասան Լամբեր Վիլսոնը

00:47 • 04.04.14

Կաննի կինոփառատոնի բացման և փակման արարողությունները վարելու իրավունքը վերապահվել է թատրոնի և կինոյի ֆրանսիացի դերասան Լամբեր Վիլսոնին:


Ինչպես հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի Լազուրի ափին մայիսի 14-25 անցկացվելիք միջազգային կինոփառատոնների կազմակերպչական հանձնաժողովի տնօրեն Ժիլ Ժակոբը:


Անցյալ տարի կինոփառատոնի բացման և փակման հանդիսավոր արարողությունները վարել է հայտնի ֆրասիացի դերասանուհի Օդրի Տոտուն: Փառատոնի ժյուրիի կազմն այս տարի կգլխավորի նորզելանդացի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ Ջեյն Քեմփիոնը:

 

Լամբեր Վիլսոնը նկարահանվել է ֆրանսիացի և այլ ռեժիսորների մոտ 100 ֆիլմում: Միջազգային հանդիսատեսին նա հայտնի է «Մատրիցա» եռերգության երկրորդ և երրորդ մասերից: