Մոդիլյանիի կտավն առաջին անգամ աճուրդի կհանվի Փարիզում
Ամադեո Մոդիլյանիի «Փոլ Ալեքսանդրի դիմանկարը» կտավը (1911-1912) Sotheby’s աճուրդի տունը վաճառքի կհանի նրա ստեղծման օրից ի վեր առաջին անգամ, գրում է Газета-ն՝ վկայակոչելով Art Market Monitor-ին։
Վաճառքը կանցկացվի հունիսի 4-ին, Փարիզում։ Նկարի համար հույս ունեն ստանալ 6.9 մլն դոլարից մինչև 11 մլն դոլար։
1907-1914թթ. Փոլ Ալեքսանդրը եղել է Մոդիլյանիի վստահված անձը, խորհրդատուն և հովանավորը։ Մինչ վերջին ժամանակները նրա դիմանկարը պահվում էր ժառանգների մոտ։










