Բուենոս Այրեսում Կոլումբոսի արձանի հիմքում հայտնաբերվել է 100-ամյա պարկուճ

14:00 • 05.04.14

Արգենտինայի մայրաքաղաքում Քրիստափոր Կոլումբոսի հուշարձանի ապամոնտաժման ժամանակ արձանի հիմքում հայտնաբերվել է 100-ամյա պարկուճ։ Մասնագետների խոսքով, այն թաղված է եղել գրեթե 100 տարի առաջ՝ 1921-ին, երբ տեղադրվել է արձանը նախագահական նստավայրի առաջ, գրում է ИТАР-ТАСС-ը։


Պարկուճում հայտնաբերվել են մետաղադրամներ, դրոշմանիշներ, թղթադրամներ, գրքեր և նախորդ դարի սկզբի այլ իրեր, այդ թվում՝ արգենտինական և իտալական թերթեր, որոնցում լուսաբանվում են հուշարձանի տեղադրման և բացման աշխատանքները։ Գտնվել են նաև արձանի տեղադրման գործընթացը պատկերող լուսանկարներ։ Այդ բոլոր իրերը, որոնք հիանալի պահպանվել են, ժամանակավոր կցուցադրվեն Արգենտինայի պետականության 200-ամյակին նվիրված թանգարանում։