40 տարի առաջ ABBA խումբը հաղթել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում` Waterloo ստեղծագործությամբ (տեսանյութ)

19:36 • 06.04.14

1974 թվականին Շվեդիան «Եվրատեսիլ» երգի մրցույթում ներկայացրել էր լեգենդար ABBA քառյակը, որը կազմավորվել էր երկու տարի առաջ՝ Ստոկհոլմում:


Ինչպես հաղորդում է ИТАР-ТАСС-ը` նրանք այդ տարի ներկայացան Waterloo ստեղծագործությամբ, որն էլ նրանց հաղթանակ բերեց: Եվրոպացի հանդիսատեսն այդ երգը ճանաչեց լավագույնը բոլոր մասնակիցների կատարումներից: Երկրորդ տեղից նրանք առաջ անցան 6 միավորով:


Waterloo ստեղծագործությունը գլխավորում էր բազմաթիվ եվրոպական ազգային հիթ-շքերթները, իսկ 2005-ին ճանաչվել է լավագույն երգը «Եվրատեսիլի» պատմության մեջ: