Ջորջ Բուշի նկարների ցուցահանդեսը կտևի մինչև հունիսի 3
ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերի դիմանկարների ցուցահանդեսը բաց կլինի մինչև հունիսի 3-ը, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:
Նշվում է, որ «Առաջնորդության արվեստը. նախագահի անձնական դիվանագիտությունը» ցուցահանդեսին ներկայացվել են համաշխարհային առաջնորդների 20-ից ավելի դիմանկարներ, ում հետ աշխատել է Բուշը նախագահության տարիներին՝ Վլադիմիր Պուտին, Անգելա Մերկել, Թոնի Բլեեր և այլք:
Բացի նկարներից՝ ցուցահանդեսին ներկայացված են լուսանկարներ և այլ իրեր՝ կապված նախագահի պաշտոնում Բուշի գործունեության հետ:










