Հյս. Կորեայում կցուցադրեն «Doctor Who»-ն, «Top Gear»-ը և «Հեռուստացմփորիկները»

13:42 • 06.04.14

Հյուսիսային Կորեայի իշխանությունները պատրաստվում են գնել բրիտանական BBC հեռուստառադիոընկերությունից երեք հաղորդում, այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Independent-ին:


Ցանկի մեջ կմտնեն «Doctor Who» սերիալը, «Top Gear» ավտոմեքենաների մասին հաղորդումը և «Հեռուստացմփորիկներ» մանկական հաղորդումը:


Այսօրվա դրությամբ Հյուսիսային Կորեայում ամենաշատ ժողովրդականություն վայելող հեռուստահաղորդումը «It’s So Funny» կատակերգական շոուն է, որտեղ դերասանները՝ զինվորների շորեր հագած, սկետչեր են կատարում երկրի առաջնորդի մեծության և վսեմության մասին:


Միևնույն ժամանակ երկրում արգելված հաղորդումների դիտումը և հեռուստահաղորդումների ապօրինի ցուցադրությունը երկրում խիստ պատժվում է, այդ թվում՝ գնդակահարությամբ: