Ժաննա Ֆրիսկեն դուրս է գրվել Լոս Անջելեսի հիվանդանոցից

18:51 • 06.04.14

Ռուս հայտնի փոփ երգչուհի Ժաննա Ֆրիսկեն դուրս է գրվել Լոս Անջելեսի հիվանդանոցից, որտեղ ստացիոնար բուժում էր ստանում: Ինչպես հաղորդում են ntv.ru-ն` Ֆրիսկեի վիճակն այժմ բարելավվել է:

 

Նա կարողանում է ինքնուրույն կանգնել, և անհետացել են տեսողության հետ կապված խնդիրները: Ներկայում քաղցկեղի դեմ պայքարող երգչուհին բնակվում է իր ամերիկաբնակ ընկերների տանը: Նրա կողքին են մայրը, մեկ ամյա որդին` Պլատոնը, ինչպես նաև՝ ընկերուհին:


ԶԼՄ-ները հաղորդում են, որ երգչուհին սկսել է հաղթահարել քիմիոթերապիայի արդյունքում ի հայտ եկած բարդությունները, նիհարել է 10 կգ-ով: