Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն է նշանակվել Անդրանիկ Արզումանյանը

17:02 • 07.04.14

«Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի արդյունքում թատրոնի տնօրեն է նշանակվել է Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը: Այս մասին հաղորդում է Մշակույթի նախարարությունը:


Հիշեցնենք, որ մրցույթի արդյունքում հաղթող էին ճանաչվել Անդրանիկ Ռոբերտի Արզումանյանը և Գագիկ Զալիկի Մանասյանը, իսկ հաղթող ճանաչված մասնակիցներից մեկի հետ եռօրյա ժամկետում սահմանված կարգով պետք է կնքվեր աշխատանքային պայմանագիր: