Մահացել է ամերիկացի դերասան Միկի Ռունին
1940-ական թվականների ամերիկյան կինոյի աստղ Միկի Ռունին մահացել է 93 տարեկանում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Agence France-Presse-ին:
Ռունին չորս անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի և երկու անգամ ստացել այն՝ կինոյի զարգացման գործում հատուկ ներդրման համար: Ռունին ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես դերասանական կարիերայի տևողությամբ ռեկորդակիր:
Դերասանի վերջին հաջողակ ֆիլմերից է «Ազգային թավիշ» ֆիլմը՝ Էլիզաբեթ Թեյլորի հետ։










