Ապրիլի 7-ին Ռասել Քրոուն դառնում է 50 տարեկան

19:55 • 07.04.14

Հայտնի կինոդերասան և երաժիշտ Ռասել Քրոուն (Russell Ira Crowe) ծնվել է 1964-ի ապրիլի 7-ին՝ Նոր Զելանդիայի Վելինգթոն քաղաքում՝ շոու բիզնեսի հետ կապ ունեցող ընտանիքում:


Ռասելի պապը՝ Ստեն Վեմիսը, հայտնի դերասան է եղել, իսկ ծողներն զբաղվել են տարբեր կինոնախագծերի իրականացմամբ, այդ իսկ պատճառով Քրոուն մանկության տարիներին շատ ժամանակ է անցկացրել նկարահանման հրապարակում: Նա 4 տարեկանում ծնողների հետ տեղափոխվել է Ավստրալիա:


Քրոուի առաջին աշխատանքը ավստրալական հեռուստատեսությունում եղել է 6 տարեկանում. նա մասնակցել է Spyforce հեռուստաշոուին:


14 տարեկանում վերադառնալով Նոր Զելանդիա՝ կազմավորել է իր առաջին The Profile ռոք խումբը, որն ապագայում վերանվանվել է The Interrogatives:


Քրոուի՝ կինոյի ոլորտում առաջին լուրջ աշխատանքը Ջոնիի դերն է եղել «Խաչմերուկ» (The Crossing) մելոդրամայում: Դերասանը նկարահանվել է ավելի քան 40 կինոնկարներում: Ռասել Քրոուն իրեն փորձել է նաև ռեժիսորի և պրոդյուսերի դերում: 2002-ին նա նկարահանել է «Տեխաս» վավերագրական ֆիլմը, որը նվիրված է ռոք-երաժիշտների կյանքին: