Վրաստանի արվեստի գործիչները կոչ են անում թույլ տալ Բեզռուկովի ելույթները Թբիլիսիում
Վրաստանի արվեստի և մշակույթի գործիչները կոչ են արել երկրի մշակույթի պալատին թույլ տալ անցկացնել Թբիլիսիում հայտնի ռուս դերասան Սերգեյ Բեզռուկովի մայիսյան շրջագայությունները, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով «Новости-Грузия»-ին։
ՌԴ մշակույթի գործիչները, թատրոնի և կինոյի արտիստները, երաժիշտները, այդ թվում՝ Բեզռուկովը, մարտի 11-ին ընդհանուր նամակ էին գրել՝ հաջակցություն Ուկրաինայի և Ղրիմի վերաբերյալ Ռուսաստանի նախագահի դիրքորոշման։
Վրաստանի մշակույթի պալատը մարտի 12-ին հայտնել էր Սերգեյ Բեզռուկովի մայիսյան ելույթների չեղյալ լինելու մասին՝ Ուկրաինայի հանդեպ իր դիրքորոշման պատճառով։
«Բացի Բեզռուկովից, նախագահ Պուտինի քաղաքականությանն աջակցել է ևս 84 արվեստագետ, այդ թվում նաև մեր հայրենակից Զուրաբ Ծերեթելին։ Վրաստանի մշակույթի պալատի տրամաբանությամբ՝ Վրաստան չի կարելի հրավիրել նաև Յուրի Բաշմետին, Վլադիմիր Սպիվակովին, Դենիս Մացուևին, Օլեգ Տաբակովին, Ֆյոդոր Բոնդարչուկին և պետք է բոյկոտել ռուսական գրեթե ամբողջ մտավորականությանը»,- ասվում է Վրաստանի մշակույթի գործիչների հաղորդագրությունում։
Փաստաթղթի հեղինակները նշում են, որ Բեզռուկովը, ինչպես և ցանկացած մարդ, իրավունք ունի արտահայտելու իր դիրքորոշումը այս կամ այն երևույթի վերաբերյալ, իսկ քաղաքական դիրքորոշումը որևէ կապ չունի նրա արվեստի հետ։










